Հրդեհ` Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել ՓԾ 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

349516344_904657647267162_3397815027071831423_n_v1.thumb_.jpg

Մայիսի 27-ին, ժամը 18:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի 23-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին:

--00--ԶՀ