Նիկոլը նոր վեպ է գրում՝ «կադաստրի թուղթ», Հայաստանի գլուխն ուտելու է, ինչպես որ Արցախինը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Նիկոլն ինչքան ջանասիրաբար ուզում է էժան գնով վաճառել Հայաստանի տարածքը, այնքան ավելի էժան գին են ուզում, նույնիսկ ձրի են ուզում վերցնել: Մոսկվայում երբ Ալիևը միջանցքից խոսեց, Նիկոլն ասեց՝ այդ կերպ դու իմ երկրի հանդեպ տարածքային պահանջ ես ներկայացնում, բայց նա չհրաժարվեց իր այդ խոսքերից և միջանցքը վերածեց իրավական խնդրի: Պարզ չդարձավ, թե փակ դռների հետևում ՀՀ-ի հետ կապված ի՞նչ է քննարկվել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նիկոլը նոր վեպ է գրում՝ «Կադաստրի թուղթ», ասում է՝ ՀՀ-ն երբեք չի ունեցել այն, ու հիմա ես՝ Նիկոլս, տեսեք պատմության մեջ կադաստրի թուղթ եմ գրում, նա այդկերպ Հայաստանի գլուխը ուտելու է, ինչպես Արցախինը»,- ավելացրեց Զաքարյանը:

Անդրադառնալով անկլավների խնդրին` Արտակ Զաքարյանը նշեց, որ հաձնել այսպես կոչված ութ անկլավները, նշանակում է՝ Հայաստանին 8 տեղից դանակահարել, եթե ժողովրդի համար սա միևնույն է, ուրեմն կարող են համաձայնվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ