Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները և հնարավոր է այլևս չկարողանա բեմ բարձրանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1111944

Երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի իր համաշխարհային շրջագայությունը չեղարկելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը CNN-ին հայտնել է, որ «հավանական է՝ նա այլևս երբեք շրջագայություն չիրականացնի»։

«Նա մեծ ցավերի մեջ է։ Ամեն օր ֆիզիկական թերապիաներ է անցնում»,- հայտնել է աղբյուրը։

Երգչուհին շրջագայությունը չեղարկելու մասին հայտնել է սոցիալական մեդիայի իր էջերում։ «Ցավում եմ բոլորիդ հերթական անգամ հիասթափեցնելու համար։ Ես իսկապես մեծ աշխատանք եմ իրականացնում՝ վերադարձնելու իմ ուժերը, սակայն շրջագայելը չափազանց բարդ է, անգամ 100 տոկոսանոց առողջություն ունենալու դեպքում։ Ձեր հանդեպ արդար չի լինի անընդհատը հետաձգելու շոուները, և թեպետ իմ սիրտը շատ է ցավում, սակայն լավագույն տարբերակն է այս պահի դրությամբ չեղարկել ամեն բան, մինչև ես պատրաստ կլինեմ նորից բեմ բարձրանալ։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ես չեմ հանձնվում․․․ Եվ ես անհամբեր եմ, թե երբ նորից կտեսնեմ բոլորիդ»,- գրել էր երգչուհին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ