Հերացիականների ևս մեկ սերունդ ճանապարհեցինք դեպի նոր ու պատասխանատու կյանք․ ԵՊԲՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

եպբհ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյոսբուքյան իր էջում գրում է․

«Մեզ համար այսօր ևս պատվարժան և հիշարժան օր է: Հերացիականների մեկ սերունդ հանրակրթական փուլն ավարտելով թևակոխում է մեծ կյանք: Կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում մարդն առանց կրթության, անշուշտ, կարող է լինել կենսաբանորեն երջանիկ, բայց նա չի կարող երջանկացնել ոչ իր ընտանիքին, ոչ իր ժողովրդին, եթե չունենա կրթական բարձր ցուցանիշ: Այս հնարավորությունը, որն ընձեռել են ձեզ ձեր ուսուցիչները ամենամեծ հարստություններից մեկն է: Երջանկության գրավականն է ՝ կրթություն ստանալ հայրենիքում:

Կրթության այս փուլն ավարտելով՝ ձեզնից յուրաքանչյուրի առջև կա հնարավորություն շարունակել ակադեմիական կրթական համակարգում: Այն խստությունը, որը ինչ-որ չափով ձեզ լարվածության էր բերում այս փուլում, երկրորդ փուլում ավելի է բարձրանալու: Ես ուզում եմ, որ դուք այդ խստությանը վերաբերվեք որպես ձեր հնարավորությունների բազմապատկիչ, այդ խստությունը համեմված է գթասրտությամբ, ծնողական հոգատարությամբ: Վերջին զանգը ապագայում նորանոր հաջողություններ կերտելու մեկնակետ է: Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ»։ 

 --00—ՍՊ