ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է․ որոնողական աշխատանքներ են տարվում․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

պն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: 

Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: 

Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

--00—ՍՊ