Փոխվարչապետը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության վերաբերյալ հարցերին: 

--00—ՍՊ