Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է․ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին․

«Կցանկանայի երախտագիտություն հայտնել մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ընթացքում, մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում սատարելու Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար։

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու հարցում», - մասնավորապես ասված է ուղերձում:

--00—ՍՊ