Թույլ մի՛ տվեք անչափահասներին մեքենա վարել․ ոստիկանության ուժեղացված ծառայությունը՝ «Վերջին զանգին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել»,-  ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ