Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել 291 տոննա մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել 291 տոննա մարդասիրական օգնություն,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ