Փաշինյանը հունիսին կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

f629b4c1fa332b_629b4c1fa3370_thumb.thumb_.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին կգնա խորհրդարան՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսմնասիրող քննիչ հանձանաժողով։

«Գիտեք, որ վարչապետը ցանկություն ունի և գալու է հունիս ամսին քննիչ հանձնաժողով: Շատ հարցերի պատասխաններ քննիչ հանձնաժողովում էլ կհնչեն, որը հասանելի կլինի բոլորին՝ ժողովրդին, քաղաքական ուժերին»,- News.am-ին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք դեռ պետք է հասկանանք մեր պարտության պատճառները, դրա համար քննիչ հանձնաժողով ենք ստեղծել նաև մեր մեղքերը հասկանալու համար»,- նշել է Քոչարյանը:

--00--ԶՀ