Արցախում ժամը 16։00-ի դրությամբ հատուկ տարածք է տեղափոխվել «Վերջին զանգ»-ի մասնակից 7 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Screenshot_6

ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը «Վերջին զանգ»-ի միջոցառումներով պայմանավորված` Հանրապետության տարածքում իրականացնում է ոժեղացված ճանապարհապարեկային ծառայություն։

Հատկապես դպրոցամերձ փողոցներում ՃՈ ծառայողները ցուցաբերել են առավել զգոնություն, թույլ չտալով վարորդներին խախտել հասարակական կարգը, պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Ժամը 16-00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Վերջին զանգ»-ի մասնակից 7 մեքենա. Բոլոր դեպքերում ղեկին եղել են անչափահասներ։

Ճանապարհային ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է շրջանավարտների ծնողներին, երեխաներին չտրամադրել անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար։ Օրինախախտների նկատմամաբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ:

--00—ՅՄ