Իրանը և Հայաստանը համատեղ Արաքս-Մեղրի ազատ տնտեսական գոտի կունենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ղ

Իրանը և Հայաստանը կստեղծեն համատեղ Արաքս-Մեղրի ազատ տնտեսական գոտի։ Այդ մասին ասել է Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների հարցերով վարչության ղեկավար Զոհրե Բահրեբարը Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպմանը, հաղորդում է Fars-ը։ 

Բացի Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումից, հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ սահմանային դարպասի ստեղծման և Արաքս իրանական ազատ առևտրաարդյունաբերական գոտում արտադրված ապրանքների ցուցահանդես Երևանում անցկացնելու հարցը։

--00--ՍՊ