ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՅԴ-ականի վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

photo_2023-04-04_11-29-55

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացի, ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանից հաղորդում չի ստացել, ըստ որի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա` վերջինիս դավաճան կոչելուց հետ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա ասաց, որ այդպիսի հաղորդում ստանալու դեպքում կուսումնասիրվի, այնուհետեւ որոշում կկայացվի՝ վարույթ նախաձեռնե՞լ, թե՞ ոչ։

ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին փոխանցեց, որ նշված անձը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում չի ներկայացրել։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը 24News-ին ասաց, որ այս թեմայով հաղորդում դատախազությունը նույնպես չի ստացել։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ