Իսրայելում 450 հազար մարդ դուրս է եկել ցույցի, բախումներ են գրանցվել. լուսանկերներ. «Deutsche Well»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Իսրայելում տեղի է ունեցել երկրի ամենամարդաշատ բողոքի ակցիան, որին մասնակցել է 450 հազար մարդ: Ցույցերն ընթացել են Թել Ավիվում, Երուսաղեմում և մյուս քաղաքներում։ Ամենամեծ բողոքի ակցիային մասնակցել է 170 հազար մարդ, որի ժամանակ ներկա է եղել նաև ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, գրում է Deutsche Welle-ն:

Ցույցերի ժամանակ նաև բախումներ են գրանցվել, կան ձերբակալված ցուցարարներ, իսկ Թել Ավիվում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել։

«Մենք կշարունակենք մնալ փողոցներում, քանի դեռ չենք երաշխավորել Իսրայելի Պետության ժողովրդավարական բնույթը»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։

նկար
Նշենք, որ Իսրայելում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են հունվարի կեսերից։ Մարտի 27-ից երկրում հայտարարվել էր «Պարալիչի ազգային շաբաթ». ցույցերի ու գործադուլների շարք ընդդեմ դատական վիճահարույց բարեփոխումների, որին սկսել էին միանալ նաև առաջատար հիվանդանոցները։ Սակայն նույն օրը՝ մարտի 27-ին, Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «որոշում է ընդունել կանգնեցնելու օրենսդրական նախագծի երկրորդ և երրորդ ընթերցումը»։ Այդպիսով, այն կարող է քվեարկության ներկայացվել ոչ շուտ, քան ապրիլի վերջին։

նկար
Նեթանյահուի դատական բարեփոխումների էությունն այն է, որ զրկի դատական իշխանությանը իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի որոշումների վրա ազդեցությունից։ Իսրայելում խորհրդարանը միապալատ է։ Կառավարության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր Գերագույն դատարանը՝ արգելափակելով այն օրենքների ընդունումը, որոնց համարում է ոչ իրավաչափ։ 

նկար
Նախատեսվող փոփոխություններով ենթադրվում է, որ ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել՝ խորհրդարանի ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ, այսինքն՝ 61 ձայն։ Դա նշանակում է, որ իշխող կոալիցիան, որը Կնեսետում ունի մանդատների մեծամասնությունը, կկարողանա անխոչընդոտ ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։ 

Իսրայելի խորհրդարանը փետրվարի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական այս նախագիծը։

--00—ԼՄ