Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել 2016-ի պատերազմին զոհված հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016 թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

--00—ԼՄ