Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ծաղկազարդ

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: 

Տոնի առթիվ բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր։ Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները`

1. Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:

2. Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

3. Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

4. Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

--00—ԼՄ