07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։

«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։

Շնորհակալություն մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում են իրենց աշխատանքին, քանզի հենց իրենք են Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները»,-նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ժամը 14։20-ին Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ ժամը 15։10-ից՝ վերականգնվել։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

--00—ԼՄ