ՌՈ աշխատակցի վարքագծի պատճառով փակվել է ակումբ, շուրջ երեսուն մարդ առանց գործ է մնացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Մարտի 28-ի գիշերը, ինչպես արդեն գրել էինք, ծեծկռտուք է տեղի ունեցել «Քուին մյուզիք հոլում» այն բանից հետո, երբ ՌՈ ծառայողը ոչ սթափ վիճակում իրեն անպարկեշտ էր պահել ակումբի աշխատակցուհու նկատմամբ: 

Այդ դեպքից հետո հարուցվել էր քրգործ, սակայն Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժինն արդեն չորրորդ օրն է` թույլ չի տալիս, որ ակումբը վերաբացվի:

«Սկզբում ակումբի տեսախցիկների ձայնագրությունն էին ուզում, հետո dvr-ները, հիմա էլ ասում են, թե պիտի գան խուզարկության, ու արդեն չորրորդ օրն է՝ չեն գալիս: Դրա հետևանքով շուրջ 30 մարդ հարկադրաբար չի աշխատում», - նշեց մեզ հետ զրույցում աշխատակիցը:

Ակումբի անձնակազմը դիմել է ՄԻՊ աշխատակազմին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ՍՊ