«Դեռ ողջ եմ»․ Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հռոմի պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Հաղորդում է Euronews-ը։ 

Դուրս գրվելուց հետո նա ողջունել է այս օրերին իր կողքից չհեռացող բժիշկներին։ 

Հիշեցնենք՝ Հռոմի պապին տեղափոխել էին սրտաբանական բաժանմունք։ Նրա մոտ սրտի եւ շնչառության հետ կապված խնդիրներ էին նկատվել։

Հարցին, թե ինչպես է իրեն զգում այժմ Պապը, քահանայապետը պատասխանել է․ «Դեռ ողջ եմ»:

--00—ՍՊ