Իրանի և Բաքվի միջև հարաբերություններում այս պահին լարվածության աննախադեպ մթնոլորտ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

vardan-voskanyan-779x445

Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ թերևս միայն ռազմական գործողությունների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»։

--00—ՅՄ