«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Արցախի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

aprelu erkir

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից․

«Կուսակցության ղեկավարությունը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-իրանական հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդները ներկայացրել են Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության վտանգները տարածաշրջանում և մատնանշել, որ դրանք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Դեսպանին է ներկայացվել նաև Արցախում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի հետևանքները և դրա խորացող վտանգները Արցախի համար։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում և հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը իր գործուն ազդեցությունը կունենա ուժերի հավասարակշռման և տարածաշրջանում նոր ագրեսիաների կանխարգելման հարցերում»։

--00—ՍՊ