Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

պն

Մարտի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը: Հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում և առավել ամրապնդում զինված ուժերի օպերատիվ կարողությունների և փոխգործունակության մակարդակը:

--00—ՍՊ