Չենք կարող միջամտել, ունենք միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ․ ԵՄ դիտորդներն՝ առաքելության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

եմ

Մենք չենք կարող միջամտել, մեր տրամադրության տակ հեռադիտակներ ու տեսախցիկներ են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը՝ պատասխանելով գերմանական «Deutsche Welle»-ի հարցին, թե ինչ կարող են անել դիտորդները, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

Նշենք, դեռ երեկվանից ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել և շարունակում է մնալ այնտեղ:

--00—ՍՊ