Վլադիմիր Վարդանյանը մարմնական վնասվածքներ է ստացել․ մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

maxresdefault (4)

Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել. ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։

--00—ՅՄ