Քըլըչդարօղլուն հանդիպել է Թուրքիայի 10-րդ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2023-03-31_11-13-25

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ և «Ազգ» դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում հանդիպել է Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ընդդիմադիր առաջնորդին ուղեկցել են կուսակցության մի շարք պաշտոնյաներ։

81-ամյա Սեզերը Քըլըչդարօղլուին մաղթել է հաջողություն առաջիկա ընտրություններում, իսկ հանդիպումից հետո՝ զրուցել լրագրողների հետ։

Լրագրողների հարցին, թե արդյոք աջակցում է Քըլըչդարօղլուին, Սեզերը տվել է դրական պատասխան։

--00—ՅՄ