Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնիներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1

Երևան համայնքում, ապրիլի սկզբից, միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում: Այս մասին հաղորդում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։

Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։

--00—ԼՄ