2021-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արտակ զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Քվեարկե՛ք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի» խորագրով գրառում է արել․ 

«2021 թ․-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլը, իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության):

Նույն իրավիճակն էր նաև Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանի տարբեր համայնքներում: Ենթադրվում է, որ Նիկոլն իր հաջորդ նախընտրական խոստումը կարող է կատարել Տավուշի և Արարատի մարզերում:

Իսկ ամենաշատը Նիկոլը երախտապարտ է եղել Արցախի ժողովրդին, որտեղից 2018 թ․-ին ինչ-որ մեկը` 350 կմ ճանապարհ կտրելով, տասնյակ ավտոբուսներով մարդկանց հավաքել բերել էր Նիկոլի միտինգին աջակցելու: Որպես շնորհակալություն` Նիկոլը պատրաստ է ոչ միայն 75 %-ը, այլ ամբողջ Արցախը հանձնել թուրքին: Իրոք, որ Նիկոլն ամենաշատն Արցախն է սիրում:

Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին: Կապ չունի թե Հայաստանի որ մասում եք բնակվում: Նիկոլն անպայման կկատարի բոլորիդ ցանկությունը և ձեր բնակավայրը կամ առնվազն դրա որոշ մասն ինչ-որ ձևով կհանձնի թուրքերին: Նա այնքան է սիրում իր ընտրողներին, որ պատրաստ է նույնիսկ թաքուն, կա՛մ «խաղաղության» պատրվակի, կա՛մ քարտեզները խառնելու, կա՛մ ձմեռային եղանակի, կա՛մ բնակավայրին թուրքական անուն կպցնելու, կամ 5-րդ շարասյուն փնտրելու, կա՛մ ճանապարհ տալու (Գորիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան), կա՛մ պատերազմով վախեցնելու, կա՛մ այլ տարատեսակ մեթոդներով մեր հայրենի տարածքները հանձնել:

Ինչպես Օստապ Բենդերը գիտեր փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ, նույն կերպ Նիկոլը գիտի հող հանձնելու 400 տարբեր մեթոդներ:

Այնպես, որ անհո´գ եղեք հարգելի ընտրողներ: Նա ձեզ համար պատրաստ է ամեն ինչի: Ձեզանից ակնկալվում է միայն քվեարկել ՔՊ-ի օգտին, մնացածը Նիկոլը կանի:

Հ. Գ. Համ էլ ինչո՞ւ եք խառնվել իրար, էդ տարածքները հո «նախկիններին» չի տալիս: Տալիս է շատ քաղաքակիրթ թուրքերի»:

--00—ԼՄ