Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

լարս

Վերին Լարս տանող ճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։

Ըստ աղբյուրի՝ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում գործում են սահմանափակումներ, տրանսպորտի մյուս բոլոր տեսակների համար երթևեկությունն ազատ է։

Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է ազատ, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի թունելներով։

--00—ԼՄ