Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

օդի աղտոտվածություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մարտի 23-29-ի դրությամբ (2023թ.)․

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 29-ին, Նոր Նորքում՝ մարտի 23-ին, 27-29-ը, Շենգավիթում՝ մարտի 27-29-ը:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 23-ին, 27-29-ը, Նոր Նորքում՝ մարտի 27-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

--00—ՍՊ