Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

բաբկեն թունյան

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 24-ին կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Համաշխարհային խորհրդարանական ֆորում 2023-ին մասնակցելու համար 2023 թվականի ապրիլի 8-13-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

--00—ՍՊ