Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

vtar

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Գրում է Shamshyan.com-ը։

Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:  Այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

--00—ՍՊ