Աշոտ Մարգարյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ashot

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը։

Մարգարյանը երկամարտում ցույց է տվել 300 կգ արդյունք։ Նա նվաճել է նաև երկու փոքր բրոնզե մեդալ։

--00—ՍՊ