Ի գիտություն գյուղատնտեսների՝ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի գիշերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արարատյան դաշտ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն զգուշացնում է՝ այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

--00—ՍՊ