Մոսկվան և Երևանը քննարկել են Հռոմի ստատուտին միանալու հարցը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ՀՀ  սահմանադրական դատարանի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին։

Ռուս դիվանագետը չհրապարակեց Երևանի և Մոսկվայի միջև բանակցությունների մանրամասները՝ նշելով, որ Մոսկվան հույս ունի լուծել «այդ հարցը դաշնակցային և փոխընդունելի ձևով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ