Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հապկ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին։ Այդ մասին գրում է belta.by-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։

ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններն անցկացվել են մարտի 28-ից մարտի 30-ը Միացյալ շտաբում և նվիրված են եղել 2023-ին ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստմանը։

Նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ը 2023-ին 5 զորավարժություն կանցկացնի Բելառուսում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում չեն անցկացվելու ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն Ղրղզստանում։

--00—ԼՄ