«Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություն Կովկասում»․ իրանցի գեներալը կրկին նախազգուշացրել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող լրատվական ալիքներն Ադրբեջանին նախազգուշացնող նոր տեսանյութ են հրապարակել, որում Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարը նախազգուշացնում է, որ թույլ չի տա Իրանի սահմանի փոփոխություն։

Տեսանյութի շրջանակում իրանցի գեներալը նաև ահազանգում է մի շարք խնդիրների մասին, որոնք վերաբերում են․

1․ սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությանը Իրանի սահմանների մոտ,

2․ Սիրիայից բերված ահաբեկիչների առկայությանը, որոնք տարածաշրջանում են հայտնվել դեռ 2020-ից,

3․ Իրան-Հայատան պետական սահմանի անօրինական փոփոխության անթույլատրելիությանը։  

Գեներալն իր տեսաուղերձում ընդգծել է, որ Իրանը հարգում է հարևան պետությունների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։

--00—ԼՄ