Արցախում կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը․ այսօր անջատում չի իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Screenshot 2023-03-30 155600

Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում գործող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, շրջափակման պատճառով գործունեություն չեն ծավալում, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկնակի նվազել է ընդհանուր սպառումը ու շուրջ 40 %- ով աճել գետերի հունի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երի արտադրանքը, հնարավորություն է ընձեռնվել ժամանակովորապես վերանայել հովհարային անջատումների ժամանակացույցը։ Այս մասին հայտնում է «Արցախ Էներգո»-ն։

Ուստի, առաջիկա ժամանակահատվածում անջատումները կիրականացվել օրական 3 անգամ ՝ մեկ ժամ տևողությամբ, նույն խմբերով։

Այսօր ժամը 19։00-ից սկսած անջատում չի իրականացվելու, իսկ նոր ժամանակացույցը կաշխատի ս․թ․ մարտի 31-ից, ժամը 07։00-ից։

Հովհարային անջատումների նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։

--00—ՅՄ