Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

338936599_1674290656337293_8827036874889240062_n

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

--00—ՅՄ