Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենը Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց: Ըստ այդմ՝  դատապարտվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը, ինչպես նաև կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։

«Ադրբեջանը շարունակում է լիակատար շրջափակման մեջ պահել միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է էթնիկ հայկական տարածաշրջանի` Լեռնային Ղարաբաղի հետ, որն ավելի քան 120 հազար էթնիկ հայերի հայրենիքն է»,-ասել է Հոլդենը, ապա հիշեցրել, որ շրջափակումն ամբողջությամբ խզում է Արցախի միակ հումանիտար կյանքի ճանապարհը դեպի Հայաստան՝ խոչընդոտելով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ կարևոր մարդասիրական պաշարների տեղափոխումը։

Կալիֆորնիայի նահանգային խորհուրդն այսօր ավելի ուշ կքվեարկի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց մասով։

--00—ԼՄ