Ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8-ով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

գարուն

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում

Մարտի 30-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ