Եկեք աչքներս չփակենք Լաչինի շրջափակման հանցանքի վրա, չթողնենք, որ արցախահայությունը լուռ մեռնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1

Ավելի քան 100 օր է` Ադրբեջանը կտրել է 150 հազար արցախցիների կապն արտաքին աշխարհից․ սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս մասին այսօր Հայաստան կատարած այցի ընթացքում Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելիս հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։

«Եկեք աչքներս չփակենք Լաչինի միջանցքի շրջափակման այս հանցանքի վրա, չթողնենք, որ այս բնակչությունը լուռ մեռնի»,-իր խոսքում նշել է ֆրանսիացի պաշտոնյան։

--00—ԱՊ