Արցախում սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

2023-01-21-f285d76b-8f31-43cc-9bb1-2448bd4ccd47thumb-780x_

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:

Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես  հանձնաժողովի նոր նախագահ։

Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։

--00—ՅՄ