Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Spertcyan-750x375

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarkt-ի, փոխանցում է Armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո և այդ ցուցանիշով նա լավագույնն է հայ ֆուտբոլիստների շրջանում (նշենք, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆուտբոլիստներին)։

Երկրորդն այս ցուցանիշով «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։

«Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով և այժմ կազմում է 2 մլն եվրո։ Նա այդ ցուցանիշով այժմ արդեն 5-րդն է այս ցուցակում, իսկ 4-րդ տեղը զբաղեցնում է «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (2,2 մլն եվրո)։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ