ՊՆ-ի կարիքների համար կառավարությունը պետբյուջեից 618 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հհ պն

Կառավարությունը մարտի 30-ի նիստին որոշեց ՊՆ-ին գումար հատկացնել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է ՀՀ ՊՆ ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով 2023 թ. պետբյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման իրականացմամբ:

ՊՆ ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023 թ․-ի պետբյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել 618,403.5 հազ. դրամ:

--00—ԼՄ