«Սուրմալուն» վերաբացվել է, հիմնական խախտումները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

քք

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնը վերաբացվել է, հիմնական խախտումները վերացվել են։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նշեց, որ տեսչական մարմինը տնտեսվարողներին կարգադրագիր է տվել, որ սեղմ ժամկետներում վերացնել մնացյալ թերությունները։ Ըստ Զոհրաբյանի՝ եթե մնացյալ թերությունները սեղմ ժամկետներում չվերացվեն, ապա կենտրոնի գործունեությունը նորից կկասեցվի։

--00—ԱՊ