Մթության պատճառով Թասիկում բռնկված հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին. կրակը մարվել է առավոտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հրդեհ

Մարտի 29-ին՝ ժամը 18:06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թասիկ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12 հա խոտածածկույթ:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Մարտի 30-ին՝ ժամը 08:05-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:15-ին, մարվել՝ 09:26-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ:

--00—ԼՄ