Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է․

«Ադրբեջանի ՊՆ-ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»:

ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ... այս ի՞նչ վտանգավոր լռություն է»:

--00—ԼՄ