Արմավիրում խորքային հորերի ապօրինի շահագործում է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել «Իկս մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում։

Տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած ա:

Պարզվել է, որ ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացնում տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային 2 հորի շահագործումը։

--00—ՍՊ