Երկրաշարժ՝ Իրանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

իրան

Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկանում ենք Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արեւելք (բնակչությունը` 83 հազար մարդ): Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ 

--00—ՍՊ