Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է․ չեղարկվել են բոլոր հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գտնվում է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցում՝ պլանային հետազոտությունների համար։ Հայտնում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի խոսնակ Մատեո Բրունիին: 

Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գտնվելը հիվանդանոցում կարող է հետաձգվել, առաջիկա երկու օրվա ընթացքում նրա ծրագրված ընդունելությունները չեղարկվել են։

Ինչպես գրում է իտալական Corriere della Sera թերթը, Հռոմի պապին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք։ Նրա մոտ սրտի եւ շնչառության հետ կապված խնդիրներ են նկատվել․ «Ֆրանցիսկոսը տոմոգրաֆիա է անցնում «շնչառական դժվարությունների» պատճառով»։ 

--00—ՍՊ